Սիրելի Տե՛ր, Դու կրկին իմ` 
անարժանիս շուրջն ես հավաքում`
Դավիթ հորը, Էսթերին, 
Էզեկիային ու Եսայային.
Շնորհակալություն, ու թող որ նրանց բարեխոսությամբ ես կազդուրվեմ`
Բալասանվեմ ու կանգնեմ Քո 
սուրբ գավթում` Քեզ փառաբանելու,
Քեզ բարեբանելու, Քո Սուրբ անունը 
ողջ տիեզերքով տարածելու.
Քանզի Դու ես Աստված ու Տեր, 
Քոնն է փառքը, վայելչությունը. 
Մերը` երեսի ամոթը, ջնջիր այն մեր երեսից,
ՈՒ թող մեր երեսն ու հոգին, 
սիրտն ու երիկամունքը
Քո ամենազոր լույսով շողշողան: